Անգոլան պատրաստակամ է խթանելու գործակցությունը ՀՀ հետ ադամանդագործության ոլորտում

Անգոլան պատրաստակամ է խթանելու գործակցությունը ՀՀ հետ  ադամանդագործության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իսպանիայում կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոյի հետ՝ երկկողմ ոլորտային կապերի ընդլայնման շուրջ քննարկում ունենալու նպատակով։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար և կարող են հիմք դառնալ համագործակցության խորացման համար։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության ու հարակից ոլորտների ներուժին, ինչպես նաև այդ հնարավորությունների իրագործման ուղիներին։

Անգոլայի նախագահն իր խոսքում հայտնել է, մասնավորապես, ադամանդագործության ոլորտում փոխգործակցությա խթանման պատրաստակամություն՝ նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանն այս բնագավառում ունի ձևավորված ավանդույթներ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն։

Կողմերը կարևորել են Անգոլայում «Թումո» կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը՝ դիտարկելով այն որպես արդյունավետ ներդրում ոլորտային համագործակցության խորացման տեսանկյունից։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները համակարծիք են եղել միջգերատեսչական խորհրդակցությունների խթանման հարցում՝ դա դիտելով որպես երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և համատեղ ծրագրերը համակարգելու արդյունավետ միջոց։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---