ԵԽԽՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՑՈՂԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՀԱՐՑԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Քննարկվող հարցերի անորոշությունը պատճառ դարձավ ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկուցողի չնշանակման համար: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` մեկնաբանելով մայիսի 27-28-ին Լյուցեռնում կայացած նիստի արդյունքները: Հայաստանում եւ Ադրբեջանում փախստականների հարցերով շվեյցարական պատգամավորի կողմից քննարկմանը ներկայացված զեկույցը Հովհաննիսյանը գնահատել է անկողմնապահ: Նրա խոսքերով` զեկույցում դատապարտվում են Ադրբեջանի փորձերը` փախստականների խնդիրները սոցիալական ուղղությունից շեղելու քաղաքականի: Շվեյցարական պատգամավորի բերված տվյալներով` այսօր Ադրբեջանում կան 570 հազար միգրանտներ եւ 120 հազար փախստականներ, որոնք ապրում են «անմարդկային պայմաններում»:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---