Փաշինյան. 1-ին կիսամյակում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 6.5 մլրդ դրամով

Փաշինյան. 1-ին կիսամյակում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 6.5 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.2 մլրդ դրամով։

«Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավելի են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին։»,- նշված է գրառման մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---