Չարչյանին «Զվարթնոցում» թույլ չէին տալիս մեկնել, ավելի ուշ՝ խնդիրը լուծվել է![]() 1 հուլիսի 2025 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսոր Արմեն Չարչյանին «Զվարթնոցում» թույլ չէին տալիս հատել սահմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ, որտեղ մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին։ Ընդ որում՝ Արմեն Չարչյանը, հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ, այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել»,–գրել էր նա։ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ Չարչյանի տեղաշարժի սահմանափակումը վաղուց վերացվել է։ Դատարանի որոշումը, որով վերացվել է նրա ազատ տեղաշարժի սահմանափակումը, ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղից արդեն հունիսի 23-ին հաստատել են, որ համակարգից այդ սահմանափակումը հանվել է։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ սահմանափակումը վերացվել է։ «Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց։Խնդիրը լուծվեց»,–ասվում է գրառման մեջ։ 2021թ․ հունիսի 18-ին համացանցում տարածվել էր ձայնագրություն, որտեղ Արմեն Չարչյանը կոչ էր անում իր աշխատակիցներին մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին՝ ակնարկելով, որ չքվեարկեն գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը նա ձերբակալվել է։ Hունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է համաձայնություն քրեական հետապնդում սկսելու համար։ Չարչյանն սկզբում կալանավորվել է, ապա ազատ արձակվել՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց։ Օգոստոսի 23-ին նրան կրկին կալանավորել են։ 2024թ․ փետրվարի 5-ին դատարանը նրան դատապարտել է 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման՝ հաշվի առնելով, որ նա արդեն 4 ամիս 15 օր անցկացրել է կալանքի տակ։ Դատավորն ընտրել է նվազագույն պատժաչափը։ 2024թ․ նոյեմբերի 27-ին վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը, որով վերջինս պահանջել էր նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Արմեն Չարչյանի գործով դատական վարույթը փակվել է 2025թ․ հունիսի 10-ին, երբ Վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված բողոքը՝ 5 տարվա ազատազրկման պահանջով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |