Նախագիծ․ Տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու հարկային միջավայրը կբարելավվի

Նախագիծ․ Տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու հարկային միջավայրը կբարելավվի

PanARMENIAN.Net - ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որն ուղղված է մեքենաների վարձույթի և լիզինգի ոլորտում հարկային միջավայրը բարելավելուն։

Պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը առնչվում է երկու տարի առաջ ընդունված կարգավորումներին, որոնք վերաբերել են մեքենաների վարձույթով տրամադրող և լիզինգային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հարկային դժվարություններին։ Նախաձեռնության նպատակն է վերացնել այդ խոչընդոտները, հայտնում է 1lurer.am-ը։

Ինչպես առաջարկվել է, շահութահարկի մարժան պետք է վերացվի։

Նախագծի վերջնական խմբագրությամբ սահմանված է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից, սակայն ներկայումս առաջարկվում է այդ ժամկետը մեկ ամսով հետաձգել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---