Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող արձագանքների մասին. Թող ռադները քաշեն![]() 1 հուլիսի 2025 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ ՌԴ–ից հնչող արձագանքներին, մասնավորապես ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների և հաղորդավարների կողմից հնչեցված տեսակետներին, ասել է՝ «թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն»։ «Կարող է Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրենք ասում են՝ մեր ընկերն է: Ում փող է տվել, հարսանիքին երգել են, իր ընկերներն են: Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությո՞ւն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն»,–ասել է նա, գրում է Auroranews.am-ը։ Նա հավելել է, որ երևի «իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն են նայել»։ «Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն են նայել ու այդպիսի տպավորություն է եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին։ Եվ իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթներն իրոք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»,-ասել է ԱԺ նախագահը։ Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մտահոգությանը, ապա Սիմոնյանն ասել է, որ Լավրովին իր գործընկերը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է, և որ ինքն ավելացնելու բան չունի: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնած մտահոգությանը «եկեղեցու վրա հարձակումների առնչությամբ», ասել է, որ ավելի կլինի Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |