Սիմոնյան. Պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը![]() 1 հուլիսի 2025 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը: «Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ փակված է, բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,- շարունակել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով ՀՀ-ում վերջին իրադարձությունների, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ ՌԴ Պետդումայի պատգամավորների կողմից հնչող արձագանքներին, որ Կարապետյանին ազատազրկելն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Սիմոնյանը հեգնանքով է պատասխանել։ «Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել ու տպավորություն է եղել, որ իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին, և իրոք` իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթները վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»,–ասել է նա։ Ներկայումս Հայաստանի հանրային մուլտիպլեքսով հեռարձակվում են Ռուսաստանի «Առաջին ալիքը», «Կուլտուրան» և «RTR-Պլանետան»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |