«Մարգարյան» ծննդատան ղեկավար է դարձել է Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրենը![]() 1 հուլիսի 2025 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան ծննդատան» տնօրեն։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հունիսի 30-ին տեղի ունեցավ «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ հաստատվեց իմ նշանակումը որպես կենտրոնի գլխավոր տնօրեն։ Հուլիսի 1-ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև, շնորհակալ եմ բոլոր նրանց, ով այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել եվ քաջալերել է ինձ։ Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․մենք Ձեր կողքին ենք»,–գրել է նա։ Սերգեյ Խաչատրյանը 2010–ից զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, 2019-ին նշանակվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն։ Խաչատրյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2025 թվականի ապրիլի 22-ին՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |