Դատախազը միջնորդագիր կուղարկի ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար![]() 1 հուլիսի 2025 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Այդ մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Թե քրեական ինչ գործի շրջանակում, նա չի մանրամասնել, հայտնում է «Ազատությունը»։ ՀՅԴ անդամ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Այդ օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում: Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար: Այս հարցի քննարկումը նախատեսված էր դեռ վերջին քառօրյային, սակայն ինչպես այդ ժամանակ, այսօր էլ մեկնարկած արտահերթի օրակարգում ընդգրկված չէ: Հարցին, թե ո՞նրն է պատճառը, և ե՞րբ են քննարկելու դատախազի միջնորդագրերը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ դատախազը պետք է պատրաստվի: Երկու պատգամավորներն էլ միաձայն պնդում են՝ գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում: Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |