Իրանի ԱԳ նախարար․ Միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի հարվածներից![]() 2 հուլիսի 2025 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի վերջին ավիահարվածների հետևանքով երկրի միջուկային համալիրները լուրջ վնասներ են կրել։ «Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Ֆորդոյում։ Միևնույն ժամանակ, այս պահին մենք գիտենք, որ օբյեկտները լրջորեն և խիստ վնասվել են։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայումս իրականացնում է գնահատում և վերլուծություն, և զեկույցը կներկայացվի կառավարությանը»,-ասել է նա CBS News հեռուստաալիքի հետ հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ–ը։ Դիվանագետը նշել է, որ այս պահին «ճշգրիտ տեղեկություններ չկան վնասի մասշտաբների վերաբերյալ»։ «Մենք պետք է սպասենք գնահատականներին՝ հնարավոր է արդյոք վերագործարկել միջուկային օբյեկտները, և արդյոք դրանք կվերագործարկվեն», –ընդգծել է նա։ «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կրոնական հրահանգի, ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքը տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինում, այն արգելված է կրոնական տեսակետից»,–ավելացրել է Արաղչին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը գրեթե վերացրել են Իրանի միջուկային օբյեկտները Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ըստ իրենց տվյալների՝ Իրանը չի կարողացել ժամանակին տարհանել միջուկային նյութերը նշված համալիրներից։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է Թրամփին՝ վնասների չափը դիտավորյալ չափազանցնելու մեջ՝ նշելով, որ ամերիկյան ուժերը «չեն կարողացել իրական վնաս պատճառել»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |