Ադրբեջանի դատախազությունում քննչական խումբ է ստեղծվել՝ ՌԴ–ում ադրբեջանցիների մահերը քննելու համար![]() 2 հուլիսի 2025 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է մեծածավալ քննչական խումբ՝ Ռուսաստանի տարածքում ադրբեջանցիների նահվան հետ կապված քրեական գործի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը՝ Ադրբեջանի քաղաքացիների սպանության գործով քրեական գործ հարուցելու կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Minval.az-ը։ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ նախնական տվյալներով մեղադրյալ ադրբեջանցիներից մեկը մահացել է սրտային անբավարարությունից, իսկ երկրորդի մահվան պատճառները դեռ պարզվում են։ Ավազովի խոսքով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 14 անձի, որոնցից 12-ը՝ բացառությամբ երկուսի, հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ։ Նշվել է նաև, որ նրանցից յոթի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն։ ՌԴ ԱԳՆ–ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին ասել են, որ Եկատերինբուրգում, որտեղ ադրբեջանցիներ են ձերբակալվել, ուժային մարմինների գործողությունները կատարվել են Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան։ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։ Հունիսի 29-ին դատարանը մինչևհուլիսի 19–ը կալանավորել է երեք մեղադրյալների՝ Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին։ Բաքուն չեղարկվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության Մոսկվա կատարելիք այցը և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները, որի պատճառը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից Եկատերինբուրգ քաղաքում «ադրբեջանցիների ցուցադրական, կանխամտածված սպանությունները և ազգային հողի վրա բռնություններն են»։ Ադրբեջանի ՆԳՆ–ն իր հերթին հայտարարել է «ռուսաստանցիների 2 հանցավոր խմբավորումներ» վնասազերծելու մասին։ Ադրբեջանի ուժայինները ձերբակալել են ռուսաստանցիների, ովքեր կասկածվում են թմրանյութերի առեւտրի և կիբերխարդախության մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |