Սերժ Սարգսյանի դեմ հարուցված նոր գործն ուղարկվել է դատարան![]() 2 հուլիսի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող նոր քրեական գործը, որը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած քրեական վարույթի նախաքննության արդյունքում պարզվել է, որ Ս. Ս.-ն՝ 2000-ից մինչև 2018 թվականները, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, վարչապետի, այնուհետև նախագահի և կրկին վարչապետի պաշտոնները, օրենքով արգելված պայմաններում իր վստահված անձանց միջոցով նախաձեռնել և մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ստեղծմանն ու առևտրային կառավարման գործընթացին՝ ծառայելով իր պաշտոնեական դիրքով։ Ըստ քննության, նա նպաստել է, որպեսզի Արարատի մարզի Սուրենավան համայնքում օտարերկրյա ներդրումներով նախատեսված բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իրեն մոտ կանգնած Մ. Բ.-ն և վերջինիս ընկերությունները։ Նախապես պլանավորված գործողության իրագործման նպատակով Ս. Ս.-ի վստահված անձ՝ Մ. Բ.-ի մասնակցությամբ գործող ընկերությունը 2006 թ. փետրվարի 20-ին ռուսական երկու ընկերությունների հետ, որոնք գրանցված են Կիպրոսում, հիմնադրել են նոր ընկերություն։ Ս. Ս.-ն՝ այդ հիմնադրմանը մասնակցելով Մ. Բ.-ի միջոցով, հանձնարարել է ընկերության 50 տոկոսը գրանցել Մ. Բ.-ին պատկանող ընկերության անունով, իսկ մնացած 50 տոկոսը՝ վերոնշյալ ռուսական կազմակերպությունների անունով։ Այնուհետև Ս. Ս.-ն պահանջել է Մ. Բ.-ից, որ իր կազմակերպության բաժնեմասի 22,5 տոկոսը՝ որպես կաշառք, փոխանցվի այն ընկերությանը, որը հիմնադրվել է իր եղբորորդու և ՀՀ երկրորդ նախագահի որդու կողմից։ Ըստ նախաքննության՝ Մ. Բ.-ն 2008 թ. մարտի 14-ին կատարել է այդ պահանջը՝ իր ընկերության բաժնեմասը ձևական գործարքով փոխանցելով նշված անձանց ընկերությանը և ներդրում կատարելով նորաստեղծ ընկերությունում։ 2013 թվականին, երբ այդ ընկերության գործունեությունը ձախողվել է, օտարերկրյա ներդրողները որոշել են վաճառել իրենց բաժնեմասերը։ Այդ գործընթացի փաստացի վերահսկողը եղել է Ս. Ս.-ն, ով հանձնարարել է Մ. Բ.-ին դիմել ՀՀ-ում գործող իրեն մոտ կանգնած բանկային կառույցին՝ 14 միլիոն դոլար վարկ ստանալու համար՝ ռուսական ներդրողների ներդրումներն իրենց վերադարձնելու նպատակով, ինչը Մ. Բ.-ն իրականացրել է։ Դրանից հետո Ս. Ս.-ն Մ. Բ.-ի հետ միասին նպատակ է դրել վաճառել վերջինիս կազմակերպությունների՝ այդ թվում նորաստեղծ ընկերության ակտիվները։ Միաժամանակ, նա որոշել է, որ այս գործընթացը պետք է օգտակար լինի իր դստեր ամուսնուն և նրա հետ փոխկապակցված ընկերություններին։ Արդյունքում Մ. Բ.-ն ստեղծել է նոր ընկերություն, որին փոխանցվել են ակտիվները՝ այդ թվում Երևանում և մարզերում գտնվող 23 բենզալցակայանները, նավթամթերքի պահեստը և բիտումի գործարանը Սուրենավանում։ 2015 թ. օգոստոսի 22-ին Ս. Ս.-ի դստեր ամուսնու հետ փոխկապակցված կազմակերպությունը 40 միլիոն դոլարով ձեռք է բերել Մ. Բ.-ի նորաստեղծ ընկերության ամբողջ բաժնեմասը՝ փաստացի ստանալով բենզին ներկրելու մենաշնորհային դիրք։ Այնուհետև Ս. Ս.-ն կրկին դիմել է Մ. Բ.-ին՝ պահանջելով, որ որպես կաշառք նախկինում փոխանցված բաժնեմասի դիմաց ՀՀ երկրորդ նախագահի որդուն վճարվի 6 միլիոն դոլար՝ խիստ մեծ չափի գումար։ Մ. Բ.-ն համաձայնվել է այս պահանջին և ձևական փոխառության պայմանագրով այդ գումարը փոխանցել է նշված անձի ընկերությանը։ Նախաքննության արդյունքում Ս. Ս.-ի նկատմամբ ներկայացվել է մեղադրանք՝ խիստ մեծ չափերի կաշառք ստանալու, ինչպես նաև օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու համար։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |