Նախագիծ․ Առանց վկայականի մեքենա վարելու համար տուգանքը կդառնա 50,000 դրամ![]() 2 հուլիսի 2025 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հուլիսի 2-ի նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվն աճել է՝ 2023 թ․ արձանագրվել է 38 հազար խախտում, իսկ 2024-ին՝ արդեն 56 հազար։ Առանց վկայականի մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնապատկել՝ հասցնելով 50,000 դրամի։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե արդյոք վիճակագրությունը վկայում է, որ գործող տուգանքները չեն բավարարում՝ կանխարգելիչ նպատակով, հայտնում է 1lurer.am-ը։ Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ վարորդական իրավունք չունեցող է համարվում նաև այն վարորդը, որը զրկված է եղել վարորդականից 1 տարի ժամկետով, որոնք 1 տարին լրանալուց հետո չեն վերականգնում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը: «1 տարին լրանալուց հետո տեսնում ենք, որ կա տենդենց՝ քաղաքացիները չեն գնում նորից քննություն տալու և վարորդական վկայական վերցնելու, և երբ արձանագրվում է խախտումը, ընդամենը 25 հազար դրամ վճարելով, շարունակում են կատարել իրավախախտումը, ինչը բարձր հանրային վտանգավորություն է ստեղծում փաստացի՝ առանց վարորդական իրավունք ունենալու վարելու իմաստով»,- ասել է նա: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ խնդրի լուծման նպատակով որոշում է կայացվել, որ վարչական իրավախախտման պարագայում սանկցիան պետք է բարձրացնել 25 հազար դրամից 50 հազար, իսկ եթե 1 տարվա ընթացքում իրավախախտումը երկրորդ անգամ է կատարվում, այն կդիտարկվի որպես Քրեական օրենսգրքով կատարված արարք: Նախագծով նախատեսվում է առանց վկայականի մեքենա վարելու համար տուգանքը կրկնապատկել՝ հասցնելով 50,000 դրամի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |