Հանրային էլեկտրոնային ծառայությունների բաժանորդագրման պայմանագրերի նոր կարգավորումներ են սահմանվել

Հանրային էլեկտրոնային ծառայությունների բաժանորդագրման պայմանագրերի նոր կարգավորումներ են սահմանվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին կայացած նիստում ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ, որը վերաբերում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագրերին։

Նոյեմբերի 1-ից որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ժամկետի ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝ հանրային էլեկտրոնային ծառայություններ մատուցող օպերատորները պետք է պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ բաժանորդներին ծանուցեն պայմանագրի ժամկետի ավարտի և ինքնաբերաբար երկարաձգման պայմանների մասին։

Որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում նախատեսվել է նաև գործողության ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում պայմանագիրը առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու բաժանորդների հնարավորությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---