Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ![]() 3 հուլիսի 2025 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Սարգիս Խանդանյանը, ստանձնելով հանձնաժողովի նախագահի լիազորությունները, նշել է, որ այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբևէ: « ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է դժվարին ու բազմաշերտ մարտահրավերների՝ շարունակվող հակամարտություններ, մարդու իրավունքների խախտումներ, ժողովրդավարական հետընթաց: Այս պայմաններում ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է շարունակի ծառայել որպես երկխոսության և գործողությունների հարթակ՝ հիմնված բազմակողմանիության և արդյունավետ խորհրդարանական դիվանագիտության վրա»,–ասել է նա։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովը համարվում է ԵԱՀԿ ԽՎ երեք հիմնական մշտական հանձնաժողովներից մեկը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |