Բաչկովը Ստամբուլում նոկաուտով նվաճել է IBA Pro չեմպիոնական գոտին![]() 3 հուլիսի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում է sport.news.am-ը։ Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ և հաղթանակի հասել 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով: Օլիմպիական բրոնզե մեդալակիրը նվաճել է IBA Pro չեմպիոնական գոտի: Մենամարտի 9-րդ ռաունդում Հովհաննես Բաչկովի հարվածից մրցակիցը ծնկի է իջել: Այդ ընթացքում մրցավարը ցանկանում էր հաշիվ բացել, հարավաֆրիացու անկյունն անմիջապես սպիտակ սրբիչ է նետել ռինգ: «Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել և նվաճել այս չեմպիոնական գոտին: Շնորհակալ եմ բոլորին, ով եկել էր հետևելու իմ մենամարտին, նաև նրանց ովքեր չեն կարողացել ժամանել Թուրքիա»,- ասել է Բաչկովը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |