ՌԴ–ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է զգոն և ուշադիր լինել![]() 3 հուլիսի 2025 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է առավելագույն զգուշություն և զգոնություն ցուցաբերել, հայտնում է ՌԴ ԱԳՆ «Ստացիոնար-կրիզիսային կենտրոն» դեպարտամենտի Telegram-ալիքում: Նշվում է, որ Ադրբեջան ճամփորդող ռուսաստանցիները պետք է մանրակրկիտ գնահատեն ընթացիկ իրավիճակը, իսկ կասկածի դեպքում անհապաղ կապ հաստատել Բաքվում Ռուսաստանի դեսպանության հետ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։ Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում: Տղամարդկանց մարմինները տեղափոխվել են Եվկատերինբուրգից Բաքու, որտեղ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, արձանագրել է բռնության հետքեր, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ռուսական կողմի հասցեին: Այդ ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի մասնակցությամբ միջոցառումներ, ձերբակալվել և կալանավորվել են 4 ամսով ռուսաստանցի լրագրողներ՝ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, ինչպես նաև ևս 8 ռուսաստանցիներ: Բաքուն և Մոսկվան փոխանակվել են նոտաներով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |