Աղազարյանն ԱԺ–ում շիշ է նետել ՔՊ-ականների վրա, ասել, որ հակառուսական տրամարդրություններ են բորբոքում․ Նրան հեռացրել են դահլիճից![]() 3 հուլիսի 2025 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո իրավիճակը կտրուկ լարվել է։ Նա իր խոսքում պնդել է, թե նախաձեռնությունը իրականում ուղղված է հակառուսական տրամադրություններ բորբոքելուն։ Աղազարյանը ռուսական կողմին կոչ է արել, իր բնորոշմամբ, «չտրվել Հայաստանի սադրանքներին»։ ԱԺ ՔՊ խմբակցությունից սկսել են բղավել՝ «ամոթ, ամոթ», գրում է Radar Armenia-ն։ Այդ ընթացքում նրան հանդիմանել է նաև Տիգրան Պարսիլյանը։ ՍակայնՀովիկ Աղազարյանը տեղից շիշ է նետել ՔՊ խմբակցությամբ ուղղությամ, ապա հաշիվներ մաքրելու համար դուրս հրավիրել Պարսիլյանին։ Սակայն պատգամավորները միջամտել են՝ թույլ չտալով, որ բանը ծեծկռտուքի հասնի։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Աղազարյանին դուրս է հրավիրել՝ նշելով, որ որպես սանկցիա արգելում է նրան այսօր մասնակցել նիստին: «Իրականում ի՞նչ է տեղի ունենում. այս քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի վաղը, մյուս օրը մենք շրջվենք դեպի արևմուտք՝ Ռուսաստանի հետ խռովելով, իսկ արևմուտքը սկսվում է Թուրքիայից»,- ասել է Աղազարյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նրա այս հայտարարությունից հետո ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը սուր քննադատությամբ է հանդես եկել ընդդիմադիրների հասցեին։ «Կիրկորովով, Սոբչակով և Կրուտոյով չստացվեց, հիմա էլ Աղազարյանին են ուղղարկել էստեղ, որ Հայաստանի դեմ սուտ մատնություն տա։ Պաշտոնյան, ով ՀՀ Սահմանադրությամբ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, ՀՀ-ի դեմ սուտ մատնություն է տալիս՝ ասելով, որ Հայաստանը սադրում է և օտար պետությանը խնդրում է, որ չտրվի այդ սադրանքներին։ Սա պարզապես խայտառակություն է»,-հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |