3 հուլիսի 2025 - 12:47 AMT
Բաղդասարյան. Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է Դուբայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին լուրերը։

«Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ հուլիսի վերջին Դուբայում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Բրիտանական Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ամսվա վերջին հնարավոր է՝ հանդիպեն Դուբայում։