Վարդանյանը, ՀԷՑ-ի պետականացման քննադատությանն ի պատասխան, հորդորել է ընդդիմությանը դիմել ՍԴ![]() 3 հուլիսի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է այն օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են Հայկական էլեկտրացանցերի պետականացմանը։ Նա արձագանքել է ընդդիմադիր խմբակցության քննադատություններին՝ կապված օրինագծերի ենթադրյալ սահմանադրականության խախտման հետ՝ մատնանշելով իրավական ընթացակարգերը, որոնցով կարող են առաջնորդվել ընդդիմադիրները, հայտնում է Radar Armenia-ն։ «Սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը հայտնում է ՍԴ-ն։ Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի, իսկ եթե կարծում եք՝ սահմանադրականության խնդիր կա, իրավասու եք ձեր սահմանադրականության շրջանակներում իրականացնել համապատասխան գործընթացներ»,- ասել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |