Հանձնաժողով կստեղծվի բնակապահովման ծրագրին դիմած և աջակցություն չստացած արցախցիների դեպքերի մասով![]() 3 հուլիսի 2025 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը նախաձեռնել է միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորում՝ բնակարանային աջակցության դիմում ներկայացրած, սակայն պետական աջակցություն չստացած արցախցիների դեպքերն ուսումնասիրելու նպատակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով բռնագաղթած քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագրում իրականացված փոփոխությունները, ասել է․ «Այս նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ», հայտնում է Panorama.am-ը։ Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայում հաստատված բնակավայրերի ցանկը ներառում է 57 համայնքում գտնվող 452 բնակավայր, սակայն փոփոխված նախագծով դրանց թիվը հասնելու է 611-ի, և այդ բնակավայրերում Արցախի բռնագաղթած ընտանիքների յուրաքանչյուր անդամի հատկացվելու է 4 միլիոն դրամ։ Նարեկ Մկրտչյանը հավելել է, որ արդեն սկսվել են ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերը, որոնք ընդգրկելու են բռնագաղթած քաղաքացիների բոլոր թիրախային խմբերը։ Ծրագրին մասնակցելու վերջնաժամկետը սահմանվել է 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախարարը նշել է, որ եթե որևէ բռնագաղթած ընտանիք կարողանա բնակարան ձեռք բերել առաջարկված ֆինանսական աջակցությունից էժան, ապա մնացած դրական տարբերությունը ընտանիքը կարող է օգտագործել երեք նպատակով՝ վերանորոգման կամ վարձի վճարում, գյուղատնտեսական նշանակության հողամասի գնման, ինչպես նաև կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերում։ «Հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել 1600 ընտանիք և իրացվել է ավելի քան 390-ը»,-ասել է Նարեկ Մկրտչյանը։ Շահառուները մոտ օրերին էլեկտրոնային ծանուցմամբ կտեղեկացվեն դրական մնացորդի մասին։ Այնուհետև վերանորոգման վարկի և հողի ձեռքբերման համար նրանք պետք է դիմեն համագործակցող բանկերին, իսկ կահույքի և տեխնիկայի ձեռքբերման դեպքում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով համապատասխան ապրանքագրերը ընտրված տնտեսվարողներից (ցանկը կհրապարակվի շուտով), որոնց կնվիրաբերվի գումարը, հայտնում է 1lurer.am-ը։ Եթե շահառուն որոշի կառուցել անհատական տուն, ապա շինարարությունը կարող է իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից՝ նախապես մշակված միանման նախագծանախահաշիվների հիման վրա։ Աջակցությունն այս դեպքում նույնպես տրամադրվելու է պարզեցված կարգով՝ առանց հիփոթեքի՝ անմիջապես վաճառողին փոխանցվող գումարի միջոցով, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պայմաններում։ Օրենքով սահմանված բոլոր վճարները, որոնք վերաբերում են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցմանը, կփոխհատուցվեն ծրագրի շրջանակում։ «Մեկ այլ կարգավորմամբ առաջարկում ենք ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով, որը հնարավորություն կտա վերականգնել որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ առկա տեղեկատվության թերի կամ ոչ ճշգրիտ լինելու հետևանքով դիմումատուների չիրացված իրավունքները: Սա վերաբերելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, այլ ոչ թե մյուս աջակցության ծրագրերին, որը մենք ունեցել ենք. դրամական աջակցության նկատի ունեմ»,- ասել է նա։ ԱՍՀ նախարարը նշել է նաև, որ նախագծով սահմանվել են մի շարք լրացուցիչ բարելավումներ, որոնք բխում են իրավակիրառ պրակտիկայից և նպատակ ունեն ապահովել հավաստագրերի իրացման առավել սահուն ընթացք տեղահանված անձանց համար։ Բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որ ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ապահովմանը, այժմ իրականացվում է նոր ընթացակարգերով՝ հիմնված փոխվարչապետ Մհեր Խաչատրյանի գլխավորությամբ անցկացված միջգերատեսչական քննարկումների ու փորձագիտական խմբերի գնահատականների վրա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |