Զախարովա. Կան ուժեր, որոնց դուր չեն գալիս ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները![]() 3 հուլիսի 2025 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ որոշ ուժերի դուր չի գալիս Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, ինչը, ըստ նրա, առաջացրել է զայրույթ և ցանկություն՝ խանգարելու երկկողմ համագործակցության հետագա խորացմանը։ «Պետք է հիշել մի բան, որ դրանք (Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները – խմբ.) կրում են ռազմավարական դաշինքի բնույթ, և, իհարկե, կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս։ Բացի ֆորմալ գնահատականից, այդ հարաբերությունների մեջ դրված է խորքային իմաստ, դա մեր պատմական ընդհանրության շրջանն է, երբ մենք եղել ենք միասնական պետության մաս»,-ասել է նա «Սոլովյով Լայվ» եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Դիվանագետը ընդգծել է, որ «ռազմավարական դաշինք» եզրը հենց ինքնին խոր պատմական համագործակցության արտացոլումն է։ «Դա մարդկանց միջև շփումներն են, դա պատմական մարտահրավերներն են, որոնց մենք դիմակայել ենք, և, իհարկե, դա որոշ ուժերի մոտ առաջացնում է այդպիսի զայրույթ և ցանկություն՝ խանգարելու», — եզրափակել է դիվանագետը։ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, հիմնականում ադրբեջանցիներ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։ Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում: Տղամարդկանց մարմինները տեղափոխվել են Եվկատերինբուրգից Բաքու, որտեղ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, արձանագրել է բռնության հետքեր, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ռուսական կողմի հասցեին: Այդ ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի մասնակցությամբ միջոցառումներ, ձերբակալվել և կալանավորվել են 4 ամսով ռուսաստանցի լրագրողներ՝ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, ինչպես նաև ևս 8 ռուսաստանցիներ: Բաքուն և Մոսկվան փոխանակվել են նոտաներով։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |