Կոնջորյանը կոչ է արել ՀԷՑ-ի գործունեության քննիչ հանձնաժողով ստեղծել ԱԺ–ում![]() 3 հուլիսի 2025 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը առաջարկել է քննարկել նաև ՀԷՑ-ի գործունեության հետ կապված՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: Նա շեշտել է, որ հանձնաժողովի ձևավորման դեպքում հնարավորություն կլինի վեր հանել բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած ՀԷՑ-ի սեփականաշնորհումից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից, մինչև հետագա գործառույթները, հայտնում է 1lurer.am-ը։ «Նորից ուզում եմ կոչ անել ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, որոնք այս օրերին զբաղված են այնտեղ քաղաքական գործունեությամբ, քաղաքական խարդավանքներով, շատ շուտով ազատվելու են աշխատանքից, երկրորդ՝ այն աշխատակիցները, այն անձինք, որոնք ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են մասնակցել տարատեսակ հավաքների, ՀՀ օրենսդրության համաձայն, ընդհուպ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Եվ այն աշխատակիցները, որոնք չեն տրվելու այդ ճնշումներին, նրանք անմիջապես վերականգնվելու են իրենց աշխատանքին և նրանց չվճարված, բաց թողնված աշխատավարձերը վճարվելու են»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Կոնջորյանը։ Նա ընդգծել է, որ իր ասածները հստակ ուղերձ են նրանց, ովքեր փորձում են ՀԷՑ-ում ներգրավվել քաղաքական ճնշումներում։ «Սա ուզում եմ այս ամբիոնից հերթական անգամ կրկնել, որպեսզի կոնկրետ մարդիկ ականջներին օղ անեն»,- նշել է նա։ Նա կոչ արեց ընդդիմությանը «այդքան խորը չմտնել Սամվել Կարապետյանի քսակի մեջ, որովհետև դա որևէ հետևանքի չի հանգեցնելու»: «ՀՀ տերը Հայաստանի ժողովուրդն է, այդ թվում՝ պետական ռեսուրսների, և քաղաքական գործունեություն իրականացնող ուժերի քաղաքական տերը ևս ՀՀ ժողովուրդն է: Դուք ի՞նչ տիրոջ եք ծառայում, երբ քանի օր արդեն զբաղված եք կոնկրետ մարդկանց, կոնկրետ շրջանակների, Հայաստանից դուրս կապիտալ կուտակած շրջանակների քաղաքական շահերի պաշտպանությամբ: Ապօրինի գույքի ու թալանի իրական շահառուները եկել են, մեզ մեղադրում են ունեցվածք խլելու մեջ: Կրկնում եմ՝ սա ՀԷՑ-ը խլելու մասին չէ, սա ՀԷՑ-ը իրենց տերերին՝ Հայաստանի ժողովրդին վերադարձնելու մասին է»,- ընդգծեց Կոնջորյանը: Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը նրան մեղադրեց «սրբապիղծ տեռորիստների կողքը կանգնելու համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին՝ մինչ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը, հայտարարել է, թե եկել է ժամանակը՝ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։ Նա նաև նախազգուշացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցի պետության հետ, ազատման կենթարկվեն։ Հունիսի 24-ին նա նշել է, որ պետականացման պլանը արդեն պատրաստ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |