ՔԿ․ «Տաշիր գրուպի» գրասենյակում խուղարկությունների հետևանքով կա 2 կալանավորված![]() 3 հուլիսի 2025 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների հետևանքով կա 2 կալանավորված: Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է 1Lurer.am-ը։ «4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հաստատել են ՔԿ-ից։ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում օրերս կատարվել են խուզարկություններ։ Քննչական կոմիտեից նշել էին, որ իրականացված գործողությունները կատարվել են այն քրեական վարույթի նախաքննության շրջանակում, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև նույն ծավալով հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների չվճարմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |