Թեթև վթարից հետո ճանապարհը 20 րոպեում չազատելը 30,000 դրամ կարժենա![]() 3 հուլիսի 2025 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ թեթև ավտովթարների ժամանակ վարորդները պարտավորվում են 20 րոպեի ընթացքում ազատել երթևեկելի հատվածը։ Օրենքը ստացել է 63 կողմ, 0 դեմ և 25 ձեռնպահ ձայն։ Փաթեթի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ըստ նոր կանոնակարգման՝ եթե պատահարի մասնակիցները երկուսն են, ունեն փոխադարձ համաձայնություն մեղավորության վերաբերյալ, և մեքենաները տեխնիկապես ունակ են շարժման, ապա նրանք պարտավոր են 20 րոպեի ընթացքում տեղափոխել մեքենաները օրենքով չարգելված վայր։ Այս կանոնն ուժի մեջ է միայն այն դեպքում, երբ վթարի արդյունքում ավտոմեքենաները չեն կրել այնպիսի վնասներ, որոնց դեպքում դրանց շահագործումն արգելվում է։ Նման դեպքերում՝ եթե վարորդները չազատեն ճանապարհի երթևեկելի հատվածը սահմանված ժամկետում, կկիրառվի վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, այսինքն՝ 30 հազար դրամ։ Փոփոխությունն առնչվում է այն դեպքերին, երբ վթարի հետևանքով առաջացած գույքային վնասը չի գերազանցում 400 հազար դրամը։ Այդ պարագայում վարորդները կարող են «Ավտոապահովագրական մեկ պատուհան» (ASWA համակարգ) հավելվածում լրացնել համաձայնեցված հայտարարագիր։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կգործի 20 րոպեանոց սահմանաչափը, իսկ համակարգի կատարելագործումից հետո այդ ժամանակը կարող է կրճատվել մինչև առավելագույնը 5-10 րոպե։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |