Փոխվարչապետ․ ԱՄՆ-ն կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում![]() 3 հուլիսի 2025 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ԱՄՆ-ն կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։ «Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- նշել է փոխվարչապետը։ Նա ընդգծել է, որ խաղաղության միջավայրը մեծ հեռանկարներ կբացի նաև օտարերկրյա ներդրումների համար՝ ձևավորելով բիզնեսի համար կայուն, կանխատեսելի և շահութաբեր միջավայր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |