Երևանում անցկացվել են Հայաստան–Բելգիա քաղաքական խորհրդակցություններ![]() 3 հուլիսի 2025 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Բելգիայի ԱԳ գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական նոր ուղղություններով հարստացնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։ Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստանում 2026թ. կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |