«Ռոսպոտրեբնաձորը» բացատրություն է պահանջել ՀՀ–ից ռուսական պաղպաղակի որոշ տեսակների արգելքի մասին![]() 4 հուլիսի 2025 - 11:02 AMT PanARMENIAN.Net - «Ռոսպոտրեբնաձորը» դիմել է Հայաստանի իշխանություններին՝ բացատրություն խնդրելով «Կորովկա իզ Կորենովկի» ապրանքանիշով պաղպաղակի ժամանակավոր ներմուծման արգելքի վերաբերյալ, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռեննա» ընկերությունների խումբը, որը արտադրում է պաղպաղակի նշված ապրանքատեսակը, հայտնել է, որ առայժմ Հայաստանից որևէ պաշտոնական մեկնաբանություն չի ստացել՝ երկրի տարածք էսկիմոյի խմբաքանակի ժամանակավոր արգելքի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ ընկերության, խոսքը մարտի 7–ին արտադրված «Վանիլային պլոմբիր էսկիմո շոկոլադա-սերուցքային ծածկույթով» պաղպաղակի մասին է։ Ընկերությունում ընդգծել են, որ հնարավոր շեղումները կարող էին առաջանալ փոխադրման կամ պահեստավորման պայմանների խախտման հետևանքով։ «Ռոսպոտրեբնաձորում» հայտնել են, որ ընթացիկ մոնիթորինգի շրջանակում չեն արձանագրվել որևէ խախտում՝ կապված արտադրանքի անվտանգության և որակի պահանջների հետ, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափանիշների։ «Ռոսպոտրեբնաձորը դիմել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ ռուսական արտադրության արտադրանքի նկատմամբ սահմանված սահմանափակումների պատճառների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով, ներառյալ լաբորատոր փորձաքննության արդյունքները», – ընդգծել են մամուլի ծառայությունից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |