Ձերբակալվել է Վահագն Չախալյանը

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նա գտնվում է Քննչականի՝ Մազմանյան 5 հասցեում գտնվող մասնաշենքում»,- գրել է նա։

Քննչական կոմիտեից ասել են, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ․ Չ․-ի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը։

Ասվել է նաև, որ նա ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով։

Չախալյանը «Կամք» նախաձեռնության ղեկավարն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---