Թրամփը` Պուտինի հետ զրույցի մասին․ Առաջընթաց չկա![]() 4 հուլիսի 2025 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջընթաց չի գրանցել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դադարեցման հարցում։ «Դա բավականին երկար զրույց էր, մենք խոսեցինք բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի, ինչպես նաև, ինչպես գիտեք, Ուկրաինայի պատերազմի մասին։ Եվ ես հիացած չեմ։ Ես նրա (Պուտինի) հետ որևէ առաջընթացի չեմ հասել», — ավելացրել է Թրամփը, գրում է Deutsche Welle-ն։ Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Կիևին։ «Մենք զենք ենք տալիս, մենք համագործակցում ենք նրանց (ուկրաինացիների) հետ և փորձում ենք օգնել նրանց։ Գիտեք, Բայդենը դատարկել է մեր ողջ երկիրը՝ տալով նրանց զենք, իսկ մենք պետք է վստահ լինենք, որ մենք ինքներս բավարար քանակությամբ զենք ունենք», — եզրափակել է Թրամփը։ Կրեմլի հայտարարության համաձայն՝ Պուտին-Թրամփ վեցերորդ հեռախոսազրույցը տարվա սկզբից մինչ այժմ տևել է գրեթե մեկ ժամ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Անձնական հանդիպման մասին խոսք չի եղել, սակայն Ուշակովի հավաստմամբ՝ «այդ գաղափարը օդում է սավառնում»։ Նախորդ զրույցը տեղի է ունեցել հունիսի կեսերին, երբ Պուտինը առաջարկել էր հանդես գալ որպես միջնորդ Մերձավոր Արևելքում։ Financial Times-ի տվյալներով՝ հուլիսի 4-ին Թրամփը նախատեսում է հեռախոսազրույց անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ AFP-ի աղբյուրները Կիևում հաստատել են, որ «ներկայում ընթանում է այդ զանգի նախապատրաստումը»։ Politico թերթը, հղում կատարելով երեք աղբյուրների, հուլիսի 1-ին հայտնել է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կասեցրել է Patriot ՀՕՊ համակարգերի, Hellfire հրթիռների և այլ բարձր ճշգրտության հրետանային զինամթերքի մատակարարումը Կիև, մտավախությամբ, որ ԱՄՆ-ում նման զինատեսակների պաշարները չափազանց սահմանափակ են։ Պարբերականի տվյալներով՝ այս մատակարարումները համաձայնեցվել էին Կիևի հետ դեռևս Բայդենի վարչակազմի ժամանակ։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |