Կոտրել են Համալիրի պահեստի դուռը․ Անչափահասներ են բերման ենթարկվել

Կոտրել են Համալիրի պահեստի դուռը․ Անչափահասներ են բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ 4 երիտասարդ կոտրել են համալիրի պահեստային տարածքի դուռը, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ՝ 18-ամյա Սարգիս Ա․-ն, իսկ 16-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Ս․-ն և 15-ամյա Ա․ Ա․-ն ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Մալաթիայի համայնքային ոստիկանությունը պարզել է, որ վնասված գույքի օրինական սեփականատերը 70-ամյա Եղիշե Պ․-ն է, ով կրել է մոտավորապես 150 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի առթիվ Մալաթիայի ոստիկանության բաժնում կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք արդեն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---