Քոչարյան․ Հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք Համբարձումյանի թեկնածության![]() 4 հուլիսի 2025 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը երբեք դեմ չի հանդես եկել Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը, այլ հրապարակայնորեն հանդես է եկել նրան աջակցելու դիրքորոշմամբ։ «Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք»,- ասել է նա՝ արձագանքելով իմպիչմենտի գործընթացին վերաբերող հարցերին, հայտնում է Panorama.am-ը։ Նա ընդգծել է, որ խմբակցությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, թե որ դեպքում կմիանան իմպիչմենտի գործընթացին։ «Դավիթի մասով մենք հայտարարել ենք, որ կողմ ենք, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրություններն՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար»,–ասել է նա։ Անդրադառնալով Միքայել սրբազանի թեկնածության հարցին՝ Քոչարյանը հստակեցրել է, որ դա իրենց նախաձեռնությունը չի եղել: «Կար արդեն նախաձեռնություն, և մենք էլ հայտարարել ենք, որ եթե Սշսրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ «Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել է իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու գործընթացին 28 ստորագրությամբ, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունից նշվում է, որ այդ ստորագրությունները փաստացի չեն ընդգրկվել իրենց պատրաստած փաստաթղթում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |