Վերաքննիչը չի փոխել Կարապետյանի խափանման միջոցը![]() 4 հուլիսի 2025 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։ Այդ մասին հայտնել են դատական դեպարտամենտից, գրում է Sputnik Արմենիան։ Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը հունիսի 19–ին բողոքարկման էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը, հետ է վերցնում Վերաքննիչ բողոքը, քանի որ այն մակագրվել էր ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ կատարվել է ամեն ինչ, որպեսզի միայն Արմեն Դանիելյանը քննության առնի Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ բողոքը: Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը նշել էր, որ կալանքի որոշմամբ խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները, և այս գործով օգտագործված ներպետական միջոցները չեն համարվել արդյունավետ։ «Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է»,–նշել էր նա։ Փաստաբանը նաև հավելել է, որ արդեն գրեթե ավարտին են հասցվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ դիմելու նախապատրաստական գործողությունները։ Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |