Մելիքյան․ Բագրատ սրբազանի գործով կալանավորվածների թիվը հասել է 16-ի![]() 4 հուլիսի 2025 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գործով կալանավորվածների թիվը հասել է 16-ի։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել է, որ նրանց թվում է նաև «Կամք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար ու ակտիվիստ Վահագն Չախալյանը, ով ձերբակալվել է հուլիսի 4–ին։ Նա հիշեցվել է, որ Ազգային ժողովում կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Նա չի բացառել, որ նոր մարդիկ էլ կարող են ներգրավվել։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |