Սիմոնյան․ Ըստ ձայնագրության՝ «Տաշիրի Սամվելը» հետո էր միանալու![]() 4 հուլիսի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, կարծիք է հայտնել, թե Բագրատ Գալստանյանը՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարը, այլևս ի վիճակի չի եղել շարունակել հանրահավաքների կազմակերպումը, ինչը, ըստ նրա, ակնհայտ փաստ է։ Սիմոնյանն ընդգծել է, որ ներկայում պնդում են, թե տեղի ունեցածը պարզապես հանրահավաքի փորձ է եղել, ոչ թե ահաբեկչություն։ Սակայն, ըստ նրա, եթե ընթերցվի 77 էջանոց փաստաթուղթը, պարզ կդառնա՝ այն հանրահավաքի մասին չէ, հայտնում է 1lurer.am-ը։ Անդրադառնալով այն ձայնագրությանը, որտեղ հնչում է«Տաշիրի Սամվելի»՝ Սամվել Կարապետյանի անունը՝ Սիմոնյանն ասել է, որ վերջինս, լինելով Ռուսաստանի քաղաքացի, իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալել, նույնիսկ որպես հասարակ պատգամավոր, գրում է «Փաստինֆոն»։ Նա նաև ընդգծել է, որ ձայնագրության մեջ հստակ ասվում է՝ «Սամվելը Տաշիրի հետո կմիանա»։ Սիմոնյանի խոսքով՝ հրապարակված տվյալների համաձայն, այս արտահայտությունը հնչել է 2025 թվականի փետրվարի 18-ին։ «Ինքը քաղաքական հայտ չի ներկայացրել և քաղաքականությամբ չի զբաղվել, այն բաները, որոնք որ հիմա մեղսագրվում են իրեն՝ որևիցե կապ չեն կարող ունենալ քաղաքականության հետ»։ Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել նաև Բագրատ Գալստանյանի նախորդ հայտարարության վրա՝ նշելով, որ վերջինս դեռ 2024 թվականին ասում էր, թե Սամվել Կարապետյանը «հետո կմիանա», իսկ արդեն 2025-ին նրան ուղղված խոսքում ասում է՝ «մեր ձևերով կանենք»։ «Էդ ոնց է տենց լինում» – շեշտել է Սիմոնյանը՝ ակնարկելով, որ նման ժամանակագրական համընկնումները պատահական չեն կարող լինել։ Սիմոնյանը հավելել է, որ նրանք իրենց ստերի մեջ արդեն խճճվել են ու պատրաստ են ամեն ինչ ասել։ «Նաև ասում են՝ ձայնագրությունները մոնտաժված են: Հիմա ինչ հնարավոր է, իրենք ասելու են, բայց այսօրվա տեխնիկական միջոցներով շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք դա արհեստական բանականությա՞մբ է ստեղծված, թե ոչ, արդյոք այդ ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելո՞ւ համար են»,–ասել է նա։ Սիմոնյանի համոզմամբ՝ ընդդիմությունն ու Գալստանյանը լիովին սպառել են փողոցում քաղաքական գործընթացների ձևավորման ներուժը։ Նա հարց է հնչեցրել՝ արդյոք այն սարկավագը, որը հայտարարել է՝ պատրաստ է սպանել Նիկոլին, Ալենին ու Արարատին, համարվել է կազմակերպիչը, թե այդ դերում են այլ անձինք, ովքեր այժմ անցնում են որպես մեղադրյալներ։ Սիմոնյանը հետաքրքրվել է, թե որտեղ են այն քաղաքական գործիչները, որոնք պետք է ներկայացնեին ու առաջնորդեին գործընթացը։ «Հասկացանք, ձեզ թույլ եք տալիս ասելու՝ էս ժողովուրդը խորը անասուն է, բայց մարդիկ կարդալ էլ գիտեն, գրել էլ գիտեն: Ես էլ եմ պայքարել, բայց մենք ո՛չ շշեր ենք ունեցել, ո՛չ պայթուցիկ ու զենք ենք ունեցել»,–հավելել է Սիմոնյանը։ Նա անդրադարձել է նաև այն արտահայտությանը, թե «երկու հոգի պատի տակ գյուլլում ես, ընտանիքներին էլ փոխհատուցում տալիս, իրենք էլ դրա վրա ուրախանում են»՝ նշելով, որ չի հիշում որևէ մեկը տրամաբանական բացատրություն ներկայացրած լինի։ Երբ լրագրողներից մեկը նշել է, թե ենթադրվում է, որ խոսքը թմրամոլների մասին է, Սիմոնյանը հակադարձել է. «Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին: Ոչ ոք դրա իրավունքը չունի, առավել ևս Բագրատը կամ որևիցե մի կերպար: Բա իրենց մոտ ինչի էր թմրամիջոց հայտնաբերվել»։ Քննչական կոմիտեն արդեն հերքել է մամուլում շրջանառվող այն պնդումները, թե «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչների զրույցները մոնտաժված են, արհեստական բանականությամբ կեղծված կամ համատեքստից կտրված։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ գլխավոր դատախազի կողմից իրեն հասցեագրված միջնորդագիրը՝ համաձայնություն ստանալու նպատակով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի դեմ հանրային քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |