Սարգիս Կարապետյան. Հայրս շատ ձիգ է ու պինդ![]() 4 հուլիսի 2025 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, անդրադարձել է իր հոր կալանքի հարցով դատական որոշմանը՝ ընդգծելով, որ դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած վճիռը որևէ անակնկալ չի եղել իրենց համար։ «Շատ սպասելի էր, ուրիշ տարբերակ չկար, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարգիս Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ իր հայրը շատ լավ տրամադրություն ունի, շատ ձիգ է ու պինդ։։ Սարգիս Կարապետյանը նշել է, որ հնարավորություն է ունեցել տեսակցելու հորը, փոխանցել է բոլորին, որ լինեն դուխով։ Երևանում մեկնարկել է հաջակցություն Կարապետյանի անցկացվող երթը։ Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |