Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է![]() 4 հուլիսի 2025 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում, իրականացված քննչական միջոցառումների և ՆԳՆ ծառայողների համատեղ համակարգված աշխատանքի արդյունքում ստացվել են նախնական փաստական տվյալներ, ըստ որոնց՝ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձանց հաջողվել է ապօրինաբար մուտք գործել Վանաձորի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան։ Նրանք ատրճանակով սպառնացել են նրան և նրա անչափահաս երեխային, պահանջել են դրամական միջոցներ ու ոսկյա զարդեր, ինչից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից հանձնել է 7 ոսկյա զարդ՝ զարդատուփի մեջ։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ վարույթի շրջանակում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ավազակությանը օժանդակելու համար։ Իսկ Գ.Մ.-ն հետապնդվում է 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք և ռազմամթերք պահելու մեղադրանքով։ Տ.Ու.-ն և Գ.Պ.-ն այժմ կալանքի տակ են, իսկ Գ.Մ.-ի հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաքննությունը շարունակվում է։ «Հիշեցնենք, որ ավելի վաղ Տ.Ու-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.Ու-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու մեջ»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։ Տիգրան Ուլուբաբյանի շահերը պաշտպանում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |