Խուդոյանը՝ ՔԿ հերքման մասին. Կտրած-կպցրած բան չկա, ոնց կարելի էր կասկածել իրավապահների պարկեշտությանը![]() 4 հուլիսի 2025 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի հրապարակած հերքմանը, որը վերաբերում է Բագրատ սրբազանի գործով տարածված ձայնագրությունների հնարավոր մոնտաժին։ Փաստաբանը, որն ավելի վաղ հաստատել էր, որ հրապարակված ձայնագրությունում «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ խոսքեր եթե ասվել են, ապա դա վերաբերել է թմրավաճառներին, հեգնանքով է արձագանքեց Քննչական կոմիտեի հերքմանը «Հա, չէ, կտրած-կպցրած բան չկա, ոնց կարելի էր կասկածել սիվիկ-իրավապահների պարկեշտության վրա Կից նկարներում քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունների հաջորդական հատվածներ ու գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացրած հրապարակային միջնորդագրից հատվածները։ Ընդամենը մի դրվագ` ձեռքի հետ»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Խուդոյանը կոչ էէր արել իրավապահ մարմիններին, որ հրապարակեն առկա ձայնագրություններն ամբողջությամբ՝ առանց մոնտաժի։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |