Էրդողան․ Անկարան սատարում է ՀՀ–Ադրբեջան համաձայնագրին, որը հաշվի է առնում «Բաքվի օրինական պահանջները»

Էրդողան․ Անկարան սատարում է ՀՀ–Ադրբեջան համաձայնագրին, որը հաշվի է առնում «Բաքվի օրինական պահանջները»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին, որը «հաշվի է առնում Բաքվի օրինական պահանջները», հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմին առընթեր հաղորդակցության վարչությունը։

Այդ մասին Էրդողանը հայտարարել է Ստեփանակերտում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Minval.az-ը։

Հուլիսի 3–4–ին Ստեփանակերտում է անցնելու Տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որին, Թուրքիայի և Պակիստանի վարչապետներից բացի, մասնակցել է նաև Իրանի նախագահը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---