Սիմոնյան. Ոչ ոք չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և զբաղեցրած դիրքից![]() 5 հուլիսի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում նշել է, որ ոչ ոք չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և զբաղեցրած դիրքից ։ «Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ: Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք: Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից: Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ՝ վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն»,–ասվում է ուղերձում։ Հուլիսի 5–ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |