Մարագոսը վերահաստատել է ՀԸԳՀ-ի դերը՝ որպես ՀՀ հետ գործընկերության ճանապարհային քարտեզ

Մարագոսը վերահաստատել է ՀԸԳՀ-ի դերը՝ որպես ՀՀ հետ գործընկերության ճանապարհային քարտեզ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են Ազգային ժողովի և Հայաստանի կառավարության կազմակերպած բարձր մակարդակի աշխատաժողովին՝ «ՀԸԳՀ. ամրապնդելով կապը հեռանկարի և գործողության միջև» թեմայով։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ընդգծել է ՀԸԳՀ-ի նշանակությունը՝ այն անվանելով Հայաստանի հետ գործընկերության ճանապարհային քարտեզ, որն ուղղված է այնպիսի կայուն բարեփոխումների իրականացմանը, որոնք ծառայում են թե՛ քաղաքացիների, թե՛ բիզնես համայնքի շահերին։

Այս համագործակցությունը, ըստ դեսպանի, արտացոլում է երկու կողմերի ընդհանուր պատկերացումները և ձգտումները՝ կառուցելու դիմակայուն, ժողովրդավարական Հայաստան, որը խորացնում է իր կապերն Եվրոպական միության հետ՝ հանդես գալով որպես վստահելի գործընկեր։

Այս աշխատաժողովը ծառայել է որպես կարևոր ու ժամանակին համընկնող քննարկում՝ նպատակ ունենալով խթանել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բարեփոխումների արագ իրագործումը։

Միջոցառումը ազդարարել է ՀԸԳՀ-ի կյանքի կոչման նոր՝ առավել համակարգված ու պատասխանատու փուլը՝ խորհրդարանական և գործադիր կառույցների համատեղ ներգրավմամբ՝ առավել թափանցիկ, արդյունավետ և հաշվետու գործընթացի ապահովման նպատակով։

ՀԸԳՀ-ն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (CEPA), որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև։

 Ուշագրավ
---