Չախալյանը 2 ամսով կալանավորվել է![]() 5 հուլիսի 2025 - 12:30 AMT PanARMENIAN.Net - «Կամք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար ու ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնել է Չախալյանի որդին՝ Ռուբեն Չախալյանը։ «Քաղաքական պատվերներն անպակաս են Վահագն Չախալյանից, կալանավորեցին 2 ամսով»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Հուլիսի 4–ին հայտնի դարձավ, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է։ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ», հայտնել էր ՔԿ–ն։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |