ՄԻՊ․ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է

ՄԻՊ․ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ` նշելով, որ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։

«Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։

Իրավական պետության կայացման ճանապարհին առանցքային նշանակություն ունի իրավունքների ու ազատությունների պատշաճ երաշխավորումը, ինչպես նաև դրանց հետ կապված սահմանադրական կառուցակարգերի կիրառման արդյունավետության շարունակական կատարելագործումը։

Այս համատեքստում կարևոր է յուրաքանչյուրիս ակտիվ ու պատասխանատու մասնակցությունը՝ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների պահպանման և զարգացման գործում։

Վստահ եմ, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և սահմանադրական մշակույթի ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ և հետևողական աշխատանքը կնպաստի համերաշխ, հանդուրժող, արդարության ու իրավունքի գերակայության սկզբունքի վրա կառուցված հասարակության զարգացմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված իրավական պետության կայացում»,–ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---