Ավինյան․ Քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով

Ավինյան․ Քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ Նա նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով։

«Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։

1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։

Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով՝ տեսնելով քաղաքացուն որոշումների կենտրոնում։

Շնորհավորում եմ Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ՝ վերահաստատելով մեր հավատարմությունը Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական, իրավական և քաղաքացիակենտրոն պետության տեսլականին»,- ասված է նրա ուղերձում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---