Փաշազադե․ Բաքուն վերականգնում է Ղարաբաղի մզկիթները, «Իրեվանի ղազիյաթում էլ կվերականգնենք»

Փաշազադե․ Բաքուն վերականգնում է Ղարաբաղի  մզկիթները, «Իրեվանի ղազիյաթում էլ կվերականգնենք»

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է, որ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ղարաբաղի տարածքում գտնվող «բոլոր կրոնական հուշարձանների վերականգնմանը»։

«Եթե Խորհրդային շրջանում Ադրբեջանում 17 մզկիթ կար, ապա այսօր մեր երկրում հազարավոր մզկիթներ կան։ Այս պայմանները ստեղծում է պետությունը։ Սա նույնպես ցույց է տալիս պետության և կրոնի միջև հարաբերությունները»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։

Փաշազադեն խոսել է նաև «Իրևանի ղազիյաթի» վերականգնման մասին, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ մայրաքաղաք Երևանի տարածքը։

«Վերջերս մենք վերականգնեցինք Իրևանի ղազիյաթը։ Այդ հողեր էլ կգնանք և այնտեղ էլ կվերականգնենք մեր տաճարները, սրբությունները, մզկիթները, և մեր կրոնական գործիչները կաշխատեն այնտեղ»,–ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---