Դանիելյանը և Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին![]() 5 հուլիսի 2025 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին, որը տեղի կունենա հուլիսի 6-ից 28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում: Առաջին խաղափուլում Էլինան կխաղա Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի (վարկանիշ՝ 2030) դեմ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լիլիթը կխաղա Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի (վարկանիշ՝ 2054) դեմ: Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 7 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի հունիսի 6-ին՝ ժամը 15:00-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |