Զուրաբյան. Սահմանադրության տոնը կնշենք, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին

Զուրաբյան. Սահմանադրության տոնը կնշենք, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին

PanARMENIAN.Net - ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության և ազգային սոցիումի վարվելակերպի և խաղի կանոնների մասին։

Նա հավելել է, որ Սահմանադրության տոնը այն ժամանակ «կնշենք, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»։

«Ով չի հարգում Սահմանդրությունը և խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որևէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարևանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին եւ պետությանը: Եթե կուզեք` չի հարգում անգամ ինքն իրեն, հետևաբար հանրայնորեն ընդունում է, որ ինքը հարգանքի արժանի չէ` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես` քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի և թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:

Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ եւ քաղցրությամբ, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»,–ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 5–ին ՀՀ–ում նշվում է Սահմանադրության օրը։

 Ուշագրավ
---