Firebird AI ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ՀՀ քաղաքացի է դարձել![]() 5 հուլիսի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Firebird AI ընկերության համահիմնադիր, մի շարք տեխնոլոգիական նախաձեռնությունների առաջատար Ռազմիկ Հովակիմյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նրա անձնագիրը հանձնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ռազմիկ Հովակիմյանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում մեծ ճանաչում ունեցող գործարար է, ով երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ճապոնական Rakuten տեխնոլոգիական կորպորացիայում՝ ղեկավարելով ընկերության միջազգային ծրագրերը։ Նախորդած տարիներին նա ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերել նաև կրթական ու սոցիալական նախաձեռնություններում։ Մասնավորապես, համագործակցելով Լիոնել Մեսսիի Leo Messi Foundation-ի հետ՝ նա համահիմնել է Play Time Sports-Tech Holding ընկերությունը և ստանձնել է գլխավոր տնօրենի պաշտոնը՝ նպաստելով նորարարական ծրագրերի իրականացմանն ու թվային լուծումների զարգացմանը։ Ռազմիկ Հովակիմյանը հանդիսանում է նաև Firebird AI ընկերության համահիմնադիրը, որի շրջանակում նախատեսվում է մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության խոշոր տվյալների կենտրոնի ստեղծում Հայաստանում։ Այս նախագիծը էապես կընդլայնի Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները և զգալի ազդեցություն կունենա ոլորտի աճի ու միջազգային ճանաչման վրա։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |