Ամիրբեկով․ ՀՀ հետ խաղաղության համաձայնագրի տեքստի քննարկումներն ավարտվել են, բայց կան խոչընդոտներ

Ամիրբեկով․ ՀՀ հետ խաղաղության համաձայնագրի տեքստի քննարկումներն ավարտվել են, բայց կան խոչընդոտներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ընթացքում տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես համաձայնեցվել է, սկայան «կան խոչընդոտներ»։

Որպես համաձայնագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտներ նա նշել է Հայաստանի սահմանադրության մեջ «տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ», որոնք հակասում են պայմանագրի բովանդակությանը, և այնպիսի կառուցվածքների լուծարման անհրաժեշտությունը, որոնք այլևս չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, ինչպես, օրինակ, Մինսկի խումբը, գրում է Minval.az-ը։

Նա նաև ընդգծել է Ադրբեջանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև հարաբերությունների կարևորությունը՝ նշելով, որ Մեքսիկան հանդիսանում է կարևոր գործընկեր։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---