ՀՀ ԱԳՆ-ն՝ Էրդողանին․ ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության և ազգային իրավազորության վրա![]() 7 հուլիսի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ԷրդողանիM հայտարարությանը՝ նշելով, որ ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության և ազգային իրավազորության վրա, հայտնում է Արմենպրեսը։ Էրդողանը կրկին անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ օգտագործելով «միջանցք» եզրույթը և ընդգծել, թե Հայաստանը հանդես է գալիս առավել ճկուն դիրքորոշմամբ՝ ձգտելով ներառվել տնտեսական ինտեգրացիայի գործընթացներում։ «Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են»,–ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |